ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ

Փաշինյանը չի հասկանում, որ դարձել է պարտության խորհրդանիշ
30.11.2024 | 10:06

Նիկոլ Փաշինյանն ամբողջովին «խրվել» է Գյումրիի ընտրական գործընթացի մեջ:

Այստեղ պարզաբանման կարիք ունեցող երկու հանգամանք կա:

Մի կողմից, Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ ՔՊ-ն Գյումրիում հաղթող թեկնածու չունի և իր անձով է փորձում փրկել իրավիճակը:

Մյուս կողմից, Փաշինյանը չի գիտակցում, որ իր հարաճուն հակավարկանիշը դարձել է պարտության խորհրդանիշ: Օրինակ, պարզ չէ՝ Երևանի քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը փրկե՞ց, թե՞ «փուռը տվեց» Ավինյանին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 19685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ